«Մոսկվայի անվստահության պատճառներից են ՀՀ-ում գործող ամերիկյան կենսալաբորատորիաները». քաղաքագետ

«Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը խորանում է. Հայաստանը, ցավոք, չի հաղթահարում հիվանդացությունը, և միայն բանակցություններից ու փորձառու բանակցողներից է կախված՝ չորս փակ սահմանով մենք կարո՞ղ ենք ամիսներ շարունակ, օրինակ, պարենային անվտանգություն ապահովել»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Նրա խոսքով՝ անարդյունավետ կառավարումն է պատճառը, որ Հայաստանն այսօր հետնապահ է մի շարք ոլորտներում, օրինակ՝ քաղավիացիայում:

Ըստ Շաքարյանցի՝ հայ-ռուսական հարաբերություններն այսօր քաղաքական խորք չունեն, Մոսկվայում կա անվստահություն մեր իշխանությունների նկատմամբ, և դրա պատճառներից մեկը, օրինակ, Հայաստանում գործող ամերիկյան կենսալաբորատորիաներն են. «Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը պահանջում են վերացնել իրենց սահմանների մոտ ամերիկյան կենսաբանական զենքի գոյությունը: Այդ շարքում նաև մեր երկրում գործող կենսալաբորատորիաներն են: Սա օրակարգային հարց է հայ-ռուսական հարաբերություններում: Եթե անգամ նման օբյեկտներ կան, միայն մենք պետք է վերահսկենք, թե ինչ է կատարվում այնտեղ, ոչ թե՝ այլազգիները»,- ասել է նա:

2016 թվականին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ Երևանում, Գյումրիում և Իջևանում բացվել էին կենսաբանական լաբորատորիաներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս թեմայով
am