«Գտնվում ենք վատատեսական սցենարի մեջ․ պետք է պատասխանատվության ենթարկել նախարարներին». Մ․ Մելքումյան

«Մենք չենք կարող չքննարկել, թե ինչ է կատարվում Հանրապետությունում, երբ վարակակիրներն ավելանում են հարյուրներով, մենք պիկին՝ գագաթնակետին չենք կարողանում մոտենալ և չենք էլ իմանում, թե ի՞նչ է սպասվում»,- ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։

«Հիմա պետք է արձանագրենք, որ մենք գտնվում ենք վատատեսական սցենարի մեջ: Դա նշանակում է, որ պառլամենտը պետք է արտահերթ հավաքվի, տեսնենք՝ ի վերջո, պատասխանատվության ինստիտուտ կա՞, թե՞ ոչ»։

Մելքումյանը հարց բարձրացրեց. «Արդյո՞ք բոլոր նախարարներն իրենց ֆունկցիաները կատարում են գերազանց: Եթե կատարում են գերազանց, ուրեմն սցենարն է սխալ, եթե բացթողումներ ունեն, պատասխանատվության հարցը պետք է քննարկենք․ ինչո՞վ են զբաղված»։

Այս թեմայով
am