«Կորոնավիրուսով վարակվածները հիմնականում պայմանագրային զինծառայողներն են». փոխնախարար

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին ասաց, որ կորոնավիրուսով վարակվածները հիմնականում պայմանագրային զինծառայողներն են․ «Պայմանագրային ու սպայական որոշակի կազմի մասին է խոսքը․․․

Հիվանդները գտնվում են հսկողության ներքո, մեկուսացված են։ Վիճակը վերահսկելի է, որևէ միջոցի պակաս չկա․․․

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ժամկետային զինծառայողների ծնողներին, ովքեր ըմբռնումով են մոտենում սահմանափակումներին, որոնք դրված են արձակումների վրա՝ ելնելով զինծառայողների անվտանգությունից»։

Այս թեմայով
am