Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել վարչապետին, մամուլի խոսնակին և աշխատակազմին

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները դատի են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա խոսնակին՝ Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։

Խաչատրյանները պահանջում են պարտավորեցնել պատասխանողներին՝ վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։

Դատական հայցի պատճառը եղել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի՝ ապրիլի 28-ի գրառումը:

Վարչապետի խոսնակը գրել էր. «ՀՀ կառավարության ունեցած տվյալներով՝ Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը»:

Այս թեմայով
am