Հայաստանում պետք է իշխանությունը փոխվի, քանի դեռ երկիրը չի կործանվել

Հայաստանի նախկին վարչապետ, ականավոր տնտեսագետ Հրանտ Բագրատնյանը կարծում է, որ Հայաստանում մի օր պետք է իշխանությունը փոխվի, քանի դեռ իրադրությունը դուրս չի եկել վերահսկելիությունից։

Հայաստանի նախկին վարչապետը «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում ներկայացնելով հերթական անգամ ՀՀ գործող կառավարության վերջին շրջանի ձախողումները, եւ հատկապես շեշտելով, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ընթացքով վատթարացումը լավ բանի չի հանգեցնելու Հայաստանի համար, ինչպես նաեւ՝ կորոնավիրուսային վարակման տեմպերը, որոնք առկա են այսօր մեր հանրապետությունում։ Որպես լուծում Բագրատյանը առաջարկում է իշխանության փոփոխության իր մոդելը, որով հնարավոր կլինի փոխել իրադրությունը եւ երկիրը կարգի բերել․«Լուծումը հետեւյալն է․ Փաշինյանը որեւէ կերպ հեռանում է իշխանությունից, պահպանելով հանդերձ իրադրության վրա ազդելու որոշակի լծակներ, որպեսզի չունենա վախեր, որ իր հետ հաշվեհարդար կտեսնեն։ Նրա փոխարեն գալու է մեկը, ով 10-12 ամսվա ընթացքում կարգի է բերում կորոնավիրուսային իրադրությունը, որից հետո տեղի են ունենում պառլամենտական ընտրություններ, որոնց Փաշինյանն ու միջանկյալ վարչապետ եկած անձը չպետք է մասնակցեն»։

Այս թեմայով
am