«Սա ՌԴ-ի կողմից ոչ բարեկամական քայլ է». Արման Բաբաջանյան

Պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր Ազգային ժողովում ելույթի ժամանակ անդրադարձավ գազի գնի հարցին. «Գազի գնի թանկացումը տեղի է ունենում միջազգային շուկայում էներգակիրների, այդ թվում՝ գազի էական էժանացման դեպքում: Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ նույն ՌԴ-ն զգալիորեն նվազեցնում է եվրոպական երկրներին մատակարարվող գազի գինը: Սա ռազմավարական գործընկեր երկրի կողմից մեզ ուղղված, ըստ էության, ոչ բարեկամական քայլ է, որն ակնհայտորեն ունի ոչ թե տնտեսական, այլ՝ բացառապես քաղաքական բաղադրիչ»,- ասաց Բաբաջանյանը:

Պատգամավորի խոսքով՝ ՌԴ-ի համար գազի գինը քաղաքական լծակ է եղել միշտ և այդպիսին է նաև այսօր:

«Այս արատավոր իրավիճակից միակ ելքը 2013-ին կնքված խայտառակ համաձայնագրի վերանայումն է, ինչը բարդ, այդուհանդերձ, անխուսափելի գործընթաց է: Սա ազգային անվտանգությանը սպառնացող հարց է: Մինչև չվերանայվի այդ համաձայնագիրը, մենք շարունակելու ենք ապրել գազային ստրկության պայմաններում»,- հավելեց Բաբաջանյանը:

Այս թեմայով
am