«Փակե՛ք երկիրը 15 օրով»․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի գրառումը․ «Լավ, ես անկեղծ չեմ հասկանում: Օրվա ընթացքում էլ ինչքա՞ն վարակակիր պետք է բացահայտվի ու մահ գրանցվի, որ փակեք երկիրը: 1000 հիվանդ ու 50-60 մա՞հ: Ասենք պարետը, որ երեկ ասում է, թե դեռ անհրաժեշտություն չկա խիստ սահմանափակումների, դա ի՞նչ է նշանակում: Տղեք, ուշքի եկեք: Հենց սկզբից այնպես չեք արել, որ երկիրը իրոք փակվեր տանը գոնե 15 օր, լավ, բոլորը ամեն ինչ հասկանում են, բայց հիմա գոնե խելքի եկեք:

1. Ապահովեք մարդկանց փողով և սնունդով:

2. Երաշխավորեք կոմունալների անխափան աշխատանքը:

3. Բանկերին ու հարկայինին ասեք խելոք մնան 2-3 ամիս: Ես որպես բանկում ավանդ ունեցող մարդ, դեմ չեմ, որ 2-3 ամիս չստանամ դրա տոկոսները: Խոսեք մարդկանց հետ, շատերը կհամաձայնեն:

4. Ոստիկանությանն ու ԱԻՆ-ին հրահանգեք խիստ լինել ԲՈԼՈՐ խախտումների հանդեպ:

5. ՓԱԿԵՔ ԵՐԿԻՐԸ 15 ՕՐՈՎ:

ԺԱՄԱՆԱԿԸ ՄԵՐ ԴԵՄ Է ԱՇԽԱՏՈՒՄ:
ՀԱՅՏԱՐԱՐԵՔ ԽԻՍՏ ԿԱՐԱՆՏԻՆ:
ՓՐԿԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԸ»:

Այս թեմայով
am