Էդվարդ Նալբանդյանը հուսախաբ է արել

 «ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի իմքայլական անդամները լավ պատրաստված են եղել ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռակապին:  Գրում է՝ «Հրապարակ» թերթը:

Իր լիազորություններն ավարտող հանձնաժողովը վարչապետի խորհրդական, ապրիլյանի հետախուզության պատասխանատու Արշակ Կարապետյանի երկրորդ «կանչից» հետո փոխել է իր փիլիսոփայությունը։ «Արշակ Կարապետյանն այս անգամ պնդեց, որ սպասվող ռազմական վտանգի մասին ինքը զեկուցել է ժամանակին, սակայն հրամանատարությունն ուշացրել է միջոցների ձեռնարկումը»,- ասաց հանձնաժողովականը:

Նալբանդյանին ի՞նչ հարցեր հնչեցին։ «Ըստ էության, բացահայտվեց հանձնաժողովի ստեղծման բուն նպատակը. այն է` ապրիլյան պատերազմի հետեւանքով արձանագրվել է ստատուս-քվոյի փոփոխություն` ի շահ Ադրբեջանի։ Որպեսզի այդ փոփոխությունը տեղավորեն «փուլային» տարբերակի շրջանակներում` գցելով նախկինների «ջեբը», եւ թեթեւացնեն այսօրվա բանակցողների գործը։ Նալբանդյանին հարցրել են բացառապես ապրիլյանից հետո ստեղծված ստատուս-քվոյի մասին։

Հնչել է նաեւ ուղիղ հարց. ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը հայտնվե՞լ էր ոչ նպաստավոր դիրքերում։ Նալբանդյանը կտրուկ առարկել է` ոչ, մենք խիստ նպաստավոր դիրքերում էինք՝ բոլոր, այդ թվում` բանակցային առումով»:

Իսկ Խաչատուրովին ուղղված Անդրանիկ Քոչարյանի ուլտիմատումը՝ եթե չներկայանա, համապատասխան մարմիններին կհանձնենք, մեր հետեւությունները, ինչի՞ հետ էր կապված։ «Այն մտայնության, որ խաղաղության բանավոր պակտը կնքելիս Խաչատուրովն ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել ռուս-ադրբեջանական կողմերի հետ, ու թե հանձնաժողովն իսկապես փորձի արձանագրել, որ ապրիլյանից հետո ստատուս-քվո է փոխվել, ապա դա կնշանակի Ադրբեջանի դաշտում խաղալ, Ադրբեջանի լոբբինգով զբաղվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am