ԱԺ-ը քննարկում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի փոփոխությունները

Խորհրդարանը քննարում է Միքայել Մինասյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի փոփոխությունները։

«Գործող օրենքով նախատեսվում է, որ հինգ տարին մեկ պետք է այս օրենքում նախատեսվեն փոփոխություններ, և նույն 5 տարի առաջ այս օրենքի մեջ փոփոխություն կատարելու հեղինակը նաև ես եմ եղել՝ կառավարության հետ համատեղ։ Հիշեցնեմ՝ այն ժամանակ գործող շեմը եղել է դրամով ավանդների մասով 5 մլն դրամ, որը դարձել էր 10, իսկ արտարժույթով ավանդների մասվ՝ 2,5 մլն, դարձել էր 5 մլն։ Այսինքն՝ մինչև էսօր էս օրենքը գործում է։ Մենք առաջարկում ենք, որ դրամական ավանդների 10 մլն-ը դառնա 16 մլն, 5-ը՝ 7»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Այս թեմայով
am