«Չակերտավոր սպիտակ խալաթ» կրողը կարող է իր ժամանակը, օրը՝ շարիկ գլորելով անցկացնել

Էս ուր՞ սենց, ???????????? «բժշկի» վերբերմունքից ասեմ, այսօր առավոտյան 9:30-ին գնացել եմ N 18 պոլիկլինիկա մայրիկիս առողջական թղթերով։

Թերապեվտը բարեհամբյուր լսելուց հետո, ուղեգրեց սրտաբանի մոտ, որ աչքի տակ անցկացնի թղթերը։

Ես- բարև ձեզ կարելի է

Սրտաբան- մտած հեռախոսի մեջ առանց հոնքը բարձրացնելու,թե ով է, մտեք։
Ես- «բժիշկ» թերապեվտն է ուղեգրել, որ խնդրեմ կնայեք մայրիկիս թղթերը հասկանանք, ինչ՞ պետք է արվի։

Սրտաբան - առանց դիմակի հեռախոսի մեջ, դեմքիս չի նայում, շարունակելով իր հեռախոսային խաղը , ուր՞ է պացիենտը, ես- տանն է վատառողջ է չի կարող գալ։

Սրտաբան - թող գա, ես- ոնց՞ չի կարող 4 հարկ բարձրանալ։

Ես- «բժիշկ, ինչու՞ դիմակ չեք կրում, կամ կարելի է մի րոպե շատ կարևոր գործից կտրվեք (հեռախոսային խաղից) ու մի հատ դեմքիս նայեք, թե ում՞ հետ եք խոտում, կամ մի հատ բացեք թղթերը ուղեգիրը, կարող է ձեր հիվանդը չէ,այս օրերին ռիսկային խմբում գտնվող տարեց կնոջը աննպատակ չհասցնեմ պոլիկլինիկա,- սրտաբան գնա իրեն բեր։

Ասածս ինչ է հարգելի պատկան մարմիններ, էս է այսօրվա առաջնային օղակը, որտեղ «չակերտավոր սպիտակ խալաթը» կրողը կարող է իր ժամանակը, օրը՝ շարիկ գլորելով անցկացնել ու ես, որպես հարկատու, իմ հաշվին աշխատավարձ ստանա մի մարդ, ով կներեք վարկաբեկում է այսօր սպիտակ խալաթը կրող օր ու գիշեր տուն չգնացող բժիշկների անունը։

Այո՛, պետք է վերանայել առաջնային օղակը։

#Երևանի քաղաքապետարան
#Առողջապահության նախարարություն։

#Առողջ եղեք

Գրում է՝ լրագրող Մարգարիտա Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում

Այս թեմայով
am