«Էրեբունի» ԲԿ-ում «դյուցազուն» Դավիթ է ծնվել՝ 5կգ 600 գ քաշով

«Էրեբունի» ԲԿ-ում մայիսին 445 երեխա է ծնվել, 5 կգ 600 գ քաշով Դավիթը նրանցից մեկն է։ Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի Ֆեյսբուքի էջից:

«Չնայած երեխայի մեծ չափերին՝ հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։ Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է։ Իսկ ընդհանուր առմամբ, մայիսին հանրապետության ամենաշատ ծնունդներն ինչպես միշտ «Էրեբունի» ԲԿ-ում են գրանցվել»,-հայտնում են բժշկական կենտրոնից:

Այս թեմայով
am