Հայաստանը համաճարակային "վտանգավոր" երկրներ մուտք ու ելքի համար պետք է պահանջի առողջական վիճակի, կամ պատվաստումների մասին տեղեկանք.Նարինե Կիրակոսյան

‼️Հայաստանը համաճարակային "վտանգավոր" երկրներ մուտք ուելքի համար պետք է պահանջի առողջական վիճակի, կամպատվաստումների մասին տեղեկանք‼️

 

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia հարցում էի ուղարկել, որպեսզի հասկանամ, թե վերջինտարիներին Հայաստանը ո՞ր երկների հետ է դյուրացրել վիզաներիռեժիմը, այսինքն գնալ գալը ավելի պարզեցվել է։ Մուտքի վիզաներիցազատվելու, կամ պարզեցված վիզային ռեժիմի մասինտեղեկությունները ըստ երկրների տեսեք նկարներում։ Սրանք ՀՀԱԳՆ-ի պատասխաններն են։ Հարցումը արել էի նպատակով, որ  հասկանանք, թե ո՞ր երկրների դեպքում, որտեղ կան նաև մեր երկրիհամար անսովոր և չտարածված վարակիչ հիվանդություններ(մալարիա, էբոլա և այլն) Հայաստանը այլևս չի պահանջումպարտադիր պատվաստումներ։ Պարզաբանեմ, որ նախկինում, օրինակ Հնդկաստան, Չինաստան, կամ Աֆրիկյան մի շարք երկրներգնալուց ՀՀ քաղաքացիները պետք է պատվաստվեին, իսկ եկողներըունենային առողջության մասին կամ բժշկական հավաստագիր, կամապահովագրություն։ Սակայն ինչպես տեսնում ենք ՀՀ ԱԳՆ-իպատասխաններից նման պարտադիր պահանջ չկա։ Նաևպատասխանների մեջ նշվում է, որ առողջական վիճակի մասով ԱԳՆ-ն իրավասություններ չունի։ Ինչը նշանակում է, որ ՀՀառողջապահության նախարարություն - ը եկող և գնացողներիառողջական վիճակի մասին ԱԳՆ-ին հարցում չի արել, իսկսահմանային ծառայություններին ուղեցույց չի ներկայացրել։ Եվամենավերջին հարցերիցս մեկի պատասխանում նշվում է նաև, որՀայաստան, բացառությամբ #COVID-19 - ով պայմանավորվածԱրտակարգ դրության ռեժիմի ընթացքում, յուրաքանչյուր երկրիցկարող են գալ ու գնան ով ասես։ Ավելի ստույգ տեսեք այսպատճեններում։ Սակայն ըստ իս պետք է նշել, որ այս պատասխանընաև նշանակում է, որ Հայաստան կարող են ազատ գալ այն երկրիքաղաքացիները, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական կապչունի։ Դրանցից կարող են լինլ Պակիստանը, Թուրքիան, Ադրբեջանըև այլն։ Համենայն դեպս այս հարցը հասկանալի է, որ ոչ թեդիվանագիտական հատվածին է վերաբերվում, այլ ՀՀ Ազգայինանվտանգության ծառայություն - ը։ 

Մենք գնում ենք Եվրոպա, կամ որևիցե այլ երկիր և մեզնիցպարտադիր առողջապահական ապահովագրության տեղեկանք ենպահանջում, իսկ մենք ինչու դա չունենք։ Եվ ինչո՞ւ է չեղարկվելհամաճարակաբանական տեսանկյունից վտանգավոր երկրներիքաղաքացիների մուտքը առանց առողջության մասին տեղեկանքի ևինչո՞ւ մեր երկրի քաղաքացիները գնալուց առաջ չեն ստանումպարտադիր այդ վակցինաները։ 

Կարծում եմ, որ այս հարցը պետք է դրվի կառավարության առջև, այլապես այս կորոնավիրուսից չազատված Հայաստանը նորվտանգավոր վարակների առաջ կկանգնի և Աստված ոչ անիկենսաբանական պատերազմին պատրաստ չի լինի։

Շնորհակալություն Anna A. Naghdalyan արագ պատասխանելու համար։

Նարինե Կիրակոսյան

Այս թեմայով
am