Գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը

Գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը:

Կայքի միջոցով երեխաները կարող են հայերենով և անգլերենով, ապագայում՝ նաև ռուսերենով հանրամատչելի ուսուցողական տեղեկատվության, տեսանյութերի միջոցով համառոտ ծանոթանալ  Հանրապետության նախագահի գործառույթներին:

Կայքը հնարավորություն է ընձեռում հայտնվել նախագահի նստավայրում՝ եռաչափ ձևաչափով շրջայց կատարելով վարչական շենքում, ինչպես նաև վիրտուալ մասնակցել Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխին, զբոսնել նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածքում, որը որոշակի ժամերի բաց է այցելուների համար:

«Երեխաների անկյուն հատված»-ի միջոցով վիրտուալ տարածքի այցելուները հնարավորություն ունեն ուսուցողական խաղեր խաղալ և ստուգիչ հարցերի միջոցով ամրապնդել ստացած գիտելիքները:

Այս թեմայով
am