«Մենք փաշինյաններ ու զելենսկիներ չունենք»․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր երկրի պետանվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բելառուսում մայդաններ չեն լինի, գրում է БЕЛТА-ն։
Լուկաշենկոն նաև ասել է, որ զուգահեռներ պետք չէ անցկացնել և համեմատել Բելառուսում տեղի ունեցողը Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած որոշ իրադարձությունների հետ:

«Պետք չէ մեզ համեմատել այնպես, ինչպես, վերջերս հարևան երկրի թերթերից մեկն էր արել՝ գրելով, թե իբր մեզ մոտ նոր փաշինյաններ ու նոր զելենսկիներ են հայտնվել, և որ մեզ մոտ իրավիճակը գրեթե նույնն է, ինչ Հայաստանում կամ Ուկրաինայում: Պետք է ասեմ, որ իրավիճակը տարբեր կերպ կարող է զարգանալ: Միայն թե մենք փաշինյաններ ու զելենսկիներ չունենք: Անկախ նրանից, թե ինչ է կատարվում Հայաստանում և Ուկրաինայում, նրանք երկուսն էլ՝ թե՛ Փաշինյանը, թե՛ Զելենսկին տաղանդավոր մարդիկ են ու նվիրված իրենց երկրին: Ես նրանց հետ արդեն ծանոթ եմ»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Այս թեմայով
am