«Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերված 40 մլն դոլարի անպիտան զենքի գործով ԱԱԾ-ում քրգործ է հարուցված». Հրաչյա Հակոբյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով անդրադարձել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի՝ մայիսի 30-ին արած  հայտարարությանը: 

«Ուզում եմ Միքայել Մինասյանին հիշեցնել, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ՀՀ բյուջեից 15 միլիարդ դրամ տրվել է մի անձի, ով Սերժ Սարգսյանի շրջապատի մարդկանցից է եղել, որպեսզի այդ մարդը զենք բերի Հայաստան: Բայց դեռևս 2018 թվականին մայիսի հեղափոխության օրերին այդ զենքը Հայաստան չի եկել, իսկ հեղափոխությունից հետո զինամթերքն այդ մարդու միջոցներով բերվել է Հայաստան և փակվել է ՀՀ պարտքը: Կարող եմ ենթադրել, որ բարոյապես հին զենք ասելով՝ Միքայել Մինասյանն ի նկատի ունի այն զենքը և զինամթերքը, որը ձեռք է բերվել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք. 40 միլիոն դոլարի զենք, որի հետ կապված այսօր ԱԱԾ-ում հարուցվել է քրգործ, որովհետև դրանք ամբողջությամբ անպիտան զենք և զինամթերք են, այդ քրգործով կա կալանվորված անձ»,- ասել է Հակոբյանը:

Այս թեմայով
am