Երևանի նախկին ոստիկանապետի՝ սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատեր լինելով, ԱՄՆ-ում նոր ընկերություն է հիմնել. այս մասին հայտնում է «Հետք»-ը:

Ա. Նազարյանի ընկերությունները Հայաստանում բազմաթիվ պարտքեր են կուտակել գործընկեր կազմակերպություններին, դատարաններում դրանցից մի քանիսը սնանկ են ճանաչվել ու հետո լուծարվել, բայց պարտքերի մի մասն այդպես էլ չի մարվել:

Ավելին, սնանկ է ճանաչվել նաև ինքը՝ Արմեն Նազարյանը, մեկ այլ վճռով սնանկ է հայտարարվել նրա մայրը՝ Նելլի Նազարյանը, ով ևս ընկերությունների սեփականատեր է եղել:

 

Հիշեցնենք, որ Երևանի երկարամյա ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանն աշխատանքից ազատվել է 2013-ին, իսկ 2016-2018թթ. զբաղեցրել է ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ-Երևանի փրկարար վարչության պետի պաշտոնը: Ոստիկանությունից ազատվելուց հետո Նազարյանների բիզնեսներն սկսեցին անկում ապրել, մամուլն էլ պարբերաբար գրում էր, որ նրանք ԱՄՆ են արտագաղթելու:

Բաց աղբյուրներում առկա են տվյալներ Արմեն Նազարյանի, նրա մոր և քրոջ ամերիկյան հասցեների մասին: Նկատենք, որ Ներսես Նազարյանի դուստրը՝ Նինան, 2017-2019թթ. ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանի կինն է, Արթուր Մանուկյանն իր հերթին նախկին պատգամավոր (2003-2007 և 2012-2017թթ.), առողջապահության նախկին փոխնախարար (2007-2010թթ.) Աբրահամ Մանուկյանի որդին է:

Նազարյանների հայաստանյան բիզնեսները

Արմեն Նազարյանը Հայաստանում մասնակցություն է ունեցել 12 ընկերություններում: Ասել, թե դրանց վրա չի եղել նրա գեներալ հոր ազդեցությունը, բնականաբար, միամտություն կլինի: Ավելին, սրանցից 5-ը լուծարվել են 2013-ի ապրիլից հետո, երբ պաշտոնանկ արվեց Ն. Նազարյանը: Ըստ ՊԵԿ-ի՝ Ա. Նազարյանի ընկերություններից 3-ի գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է, իսկ մնացած 4-ը գործում են:

Ահա այդ ընկերությունները՝

 

Ինչպես տեսնում ենք, ընկերությունների մեծ մասը հիմնադրվել է 2000-ականների ընթացքում և մինչև 2013թ., այսինքն, Ն. Նազարյանի պաշտոնավարման ընթացքում:

Լուծարված ընկերություններից 3-ը դատարանի կողմից սնանկ են ճանաչվել: Դրանք են՝ «Բիզնես Լիդեր Հոլդինգ», «Ֆուդ Լիդեր» և «Ռեստո Լիդեր» ՍՊԸ-ները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Այս թեմայով
am