Ռուսաստանում COVID-19-ի դեմ ստեղծված առաջին դեղամիջոցը հավանության են արժանացրել

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանության է արժանացրել COVID-19-ի դեմ առաջին դեղամիջոցը՝ «Ավիֆավիրը»: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

«Դեղամիջոցի առևտրային անվանումն է «Ավիֆավիր», միջազգային անվանումը՝ «Ֆավիպիրավիր»»,- ասվում է դեղամիջոցների պետական գրանցամատյանի տեղեկագրում:

Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը և ХимРар ընկերությունը մարտին որոշել են համատեղ արտադրություն հիմնել «Ֆավիպիրավիր»-ի արտադրության համար։

Ապրիլի վերջին մեկնարկել էին դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, իսկ նախօրեին արտադրողները հայտարարել էին հետազոտությունների եզրափակիչ փուլի մասին:

Վերջին տվյալներով՝ նոր դեղամիջոցը լավագույն արդյունքներն է ցույց տվել այլ դեղամիջոցների համեմատ, որոնք փորձարկվել են Ռուսաստանում և այլ երկրներում:

Այս թեմայով
am