Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյանը՝ հոր մահվան մասին

Այսօր մամուլում տարածվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հոր մահվան մասին լուրը: Ավելի ուշ պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ հաստատելով լուրը և նշելով, որ հայրը մահացել է իր ծննդյան օրը:

«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունն այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդն է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։

Հ. Գ. Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար»,-գրել է Կոնջորյանը:

Այս թեմայով
am