«Կփորձեմ այլևս երբեք այդ սխալը չանել». Բաբկեն Թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ կոնկրետ մարդկանց և խմբակների գլխավոր նպատակը կեղծ օրակարգեր ու թեմաներ հրապարակ բերելն է, և մեզ այդ թեմաների մեջ ներքաշելը։
Կարճ ասեմ՝ հույս չունենաք։ Մենք մեր գործով ենք զբաղվելու, ինչի համար հարկատուն մեզ վճարում է։
Գիտեմ, նյարդայնանում եք, երբ ձեր նպատակին չեք հասնում։ Ոչինչ, մի կերպ կդիմանաք, ինչպես մենք ենք դիմանում։
Մի քանի անգամ ես էլ, երևի քաղաքական փորձառության պակասի պատճառով ներքաշվել եմ անպտուղ թեմաների մեջ, բայց կփորձեմ այլևս երբեք այդ սխալը չանել։
Այս գրառումը կարող եք համարել վերջին անգամը, երբ ձեզ անդրադառնում եմ։
Դուք ձեր «գործը» արեք, մենք՝ մեր։
Առողջ եղեք, առանց հեգնանքի եմ ասում»:

Այս թեմայով
am