Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց Սամվել Բաբայանով

«Հրապարակ». ԱԻՆ-ի նորանշանակ տնօրենը՝ Գրիշա Սարկիսովի որդին, մեծ ներդրում է ունեցել Արայիկի նախագահ դառնալու գործում

«Հրապարակ» թերթը գրում է.

««Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոմպրոմիսի գնաց՝ դեմ խաղացողներին բերեց իր դաշտ, չնայած նաև իր տակ «դետոնատոր» դրեց Սամվել Բաբայանով։ «Նախագահի վրա մահափորձի» անցյալ ունեցող ԱԱԽ քարտուղար կունենա Արցախը։ «Բաբայանի նշանակումը կարելի է բուֆերային դիտարկել՝ որպես ազգային ուժ, նա, մի կողմից, կհավասարակշռի Մասիս Մայիլյանի սորոսական մղումները, մյուս կողմից` Հարությունյանի` հանուն ՀՀ իշխանությունների եռանդը», - ասաց մեր աղբյուրը:

Ի դեպ, Արցախի ԱԻՆ տնօրեն է նշանակվել Կարեն Սարգսյանը` Քոչարյանի աջ ձեռք Գրիշա Սարկիսովի որդին, ինչը քոչարյանականների սրտով չէ։

«Կարեն Սարգսյանը, որն առաջ էլ է եղել ԱԻՆ տնօրեն, մեծ ներդրում է ունեցել Արայիկի նախագահ դառնալու գործում, նեղացածությունը քաղաքական կատեգորիա չէ, բայց տեղյակ եմ, որ Կարենը փորձել է Արայիկի և քոչարյանականների միջև կամուրջ գցել, չի ստացվել»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am