Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը

««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր, Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի նախկին օգնական Նորայր Մովսիսյանը խարդախությամբ ՀՀ տարբեր քաղաքացիներից բավականին մեծ թվով գումարներ է գրպանել: Տուժողների թվում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Հայկ Կոնջորյանը, Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, ռադիոյի, ինչպես նաև խորհրդարանի մի խումբ աշխատակիցներ, որոնք ժամանակին աշխատել են Մովսիսյանի հետ:

Տեղեկացնենք, որ Նորայր Մովսիսյանը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի նախկին ամուսինն է:

Նրանք երկու տարուց ավելի է՝ ամուսնալուծվել են: Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել խաբեության գործընթացը. Նորայր Մովսիսյանը, որի հետ երբեմն եղել է նաև կինը` Ա. Սամսոնյանը, ներկայացրել են մարդկանց, թե բիզնես գործունեություն իրականացնելու ծրագիր ունեն, որի համար պետք է ընդամենը գումար ներդնել ու կրկնակի գումար վաստակել:

Նորայր Մովսիսյանը հայտարարել է, որ իրենք թրեյդինգով են զբաղվելու, այսինքն` ներդրումներն ինքն է կատարելու, ողջ պատասխանատվությունն իր վրա է մնալու, ու այդպես գումարները իր մոտ է հավաքել: Մարդիկ էլ, վստահելով նրան, գումարներ են տվել, որոնք, ըստ էության, գրպանել է ու փախչել Ռուսաստանի Դաշնություն: Այժմ հետախուզվում է»:

Մանրամասները՝  «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: 

Այս թեմայով
am