Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցել է 6 միլիոնը․ Worldometer

Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 6,033,814 մարդ, ապաքինվել է 2,661,145-ը, մահացել՝ 366,890։ Ներկայում աշխարհում կա 3 մլն ակտիվ դեպք։

Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 1,793,530 դեպք։

Առաջին հնգյակում են նաև Բրազիլիան (468,338), Ռուսաստանը (387,623), Իսպանիան (285,644), Մեծ Բրիտանիան (271,222)։

COVID-19-ից մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Երկրում կորոնավիրուսը խլել է 104,542 մարդու կյանք։ ԱՄՆ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան (38,161), Իտալիան (33,229), Ֆրանսիան (28,714) և Բրազիլիան (27,944)։

Այս թեմայով
am