ԱՄՆ-ը խզում է կապը ԱՀԿ-ի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խզում է հարաբերություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։ Այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Թրամփն ասել է, որ որոշման պատճառն այն է, որ ԱՀԿ-ն հրաժարվել է կատարել Վաշինգտոնի պահանջած բարեփոխումները։

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ը ԱՀԿ-ի համար նախատեսված միջոցները` մոտ 450 մլն դոլարի չափով, կուղղի ամբողջ աշխարհի հրատապ առողջապահական կարիքներին։

Հիշեցնենք, որ   մայիսի 19-ին Թրամփը ԱՀԿ տնճրեն Թեդրոս Գեբրեյոսուսին հասցեագրված նամակում գրել էր,որ ԱՄՆ-ը վերջնականապես կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումն ու կվերանայի իր անդամակցությունը, եթե 30 օրում ԱՀԿ-ն չերաշխավորի բարեփոխումների անցկացում, որոնք պահանջում է Վաշինգտոնը։

Սպիտակ տան առաջնորդը հավելել էր, որ չի կարող թույլ տալ հարկատուներին շարունակել ֆինանսավորել կազմակերպությանը, որն ներկայումս ակնհայտորեն չի ծառայում ԱՄՆ-ի շահերին։

Բացի այդ, ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ից պահանջել էր ապացուցել իր անկախությունը Չինաստանից։ Նամակում նշվել էր, որ կազմակերպությունը սխալ քայլեր է ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, ինչը հանգեցրել է վարակի զանգվածային տարածման։

Այս թեմայով
am