«Մեսսին կարող է Չավիի նման խաղալ կիսապաշտպանությունում մի քանի տարի անց»․ Տորենտ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի նախկին օգնական Դոմենեք Տորենտը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

– Արդյո՞ք սա այն լավագույն ֆուտբոլիստն է, որ դուք երբևէ տեսել եք:

– Անկասկած: Ինձ համար Լեոն յուրահատուկ է: Ես չեմ կարծում, որ ես երբևէ կտեսնեմ նման բան իմ կյանքում: Բացի այդ, նա խաղում է բարձր մակարդակի վրա 15 տարի: Լեոն լավագույնն է նույնիսկ այն օրը, երբ նա լավ մարզավիճակում չէ: Լեոյի համար վատ խաղ է երկու գոլային փոխանցումն  ու մի քանի քայլերը, որոնք կհանգեցնեն գոլի: Տեսա զարմանալի ֆուտբոլիստներ, բայց ոչ ոք նրա պես 15 տարի թոփում չմնաց։

– Կարծում եք, որ նա ունի՞ իր կարիերայում ևս մի քանի տարի:

– Այո, հանգիստ: Նա շատ խելացի խաղացող է: Լեոն հաճախ է իջնում գնդակը դաշտի կեսից ստանալու համար: Մի քանի տարի անց նա կարող էր խաղալ Խավիի նման, եթե ցանկանա: Մեսսին կարող է Չավիի նման խաղալ կիսապաշտպանությունում»,- ասել է Տորենտը:

Այս թեմայով
am