Լա Լիգայի մրցաշրջանը ցանկանում են վերսկսել հունիսի 11-ին, նոր առաջնությունը կսկսվի սեպտեմբերի 12-ին

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է մրցաշրջանը վերսկսելու պլանների մասին:

Ըստ նրա՝ Լա Լիգան աշխատում է այնպես անել, որ Իսպանիայի առաջնության հաջորդ մրցաշրջանը սկսվի սեպտեմբերի 12-ին: Տեբասը նաև հաստատել է, որ իրենք ցանկանում են վերսկսել այս մրցաշրջանը հունիսի 11-ին:

«Աստծո օգնությամբ մենք սեզոնը կվերսկսենք հունիսի 11-ին: Ավելի քան 130 մարդ աշխատում է, որպեսզի ամեն ինչ պատրաստ լինի վերագործարկման համար: Հաջորդ մրցաշրջանը կսկսվի սեպտեմբերի 12-ին»,- ասել է Տեբասը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սևիլիայի» և «Բետիսի» հանդիպումը կարող է կայանալ հունիսի 11-ին:

Այս թեմայով
am