«Ջիհադիստի ​​մորուքով այդ տղան արժանի չէ մնալ «Ռեալում»․ իսպանացի լրագրողը՝ Իսկոյի մասին

Իսպանացի լրագրող Ալֆոնսո Ուսիան քննադատել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին։

Նախ  Իսկոն և նրա ընկերուհի Սառա Սալամոն սոցցանցերում բախում ունեցան իսպանացի հայտնի տորեադոր Կետանո Ռիվերայի հետ, որը համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով իշխանություններին խնդրել է աջակցություն ցուցաբերել:

Այնուհետև Իսկոյին դուր եկավ իսպանացի ռեփեր Ռիդենի թվիթը, որը ցույց էր տալիս վերնաշապիկ՝ ACAB : All Cayetanos are bastards մակագրությամբ։ Սա հայտնի գրություն է, որը նշանակում է՝ բոլոր ոստիկանները բաստարդներ են։

Cayetanos տերմինը վերջերս է  հայտնվել  Իսպանիայում՝ ընդդեմ կառավարության քաղաքականության դեմ բողոքների: Այն օգտագործվում է նկարագրելու համար Մադրիդի ամենահարուստ շրջանների բնակիչներին, հիմնականում Սալամանկայում բնակվողներին: Անցյալ շաբաթ Cayetanos-ը բողոքել էր ընդդեմ կառավարության, որը բաղկացած է սոցիալիստների և ծայրահեղ ձախերի կոալիցիայից:

Դրանից հետո Ուսիան ասաց, որ Իսկոն արժանի չէ մնալ ակումբում:

«Ֆլորենտինո Պերես, եկեք տեսնենք` դուք քաջություն ունե՞ք Իսկային տրանսֆերի  հանել: Անկախ նրանից, թե որքան են նրանք առաջարկում նրա համար, դա դեռ կլինի խնայողություն:

Ջիհադիստի մորուքով այս տարօրինակ, մանր տղան, ով Պերեսի շնորհքով միլիոնատեր դարձավ, արժանի չէ մնալ «Ռեալում»,- հայտարարել է Ուսիան Twitter-ում:

Այս մրցաշրջանում 28-ամյա իսպանացին Լա Լիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Այս թեմայով
am