Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց նոր նշանակումների մասին։

Սամվել Սերգեյի Շահրամանյանն ազատվել է ԱՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից և նշանակվել  Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնում։

Գեներալ-մայոր Կամո Աբգարի Աղաջանյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն՝ ազատվելով ԱՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնից։

Այս թեմայով
am