«Թողեք ռուսական շահերի պաշտպաններ փոխվարչապետները շարունակեն բոլորին հիմարի տեղ դնել»․ Արթուր Ղազարյան

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ճիշտ եք ասում։ Գազպրոմը նվազեցրել է Վրաստանի կողմից գնվող գազի սակագինը 15%-ով։
Սակայն մի մոռացեք նշել նաև, որ Վրաստանն իր սպառած գազի միայն 5 տոկոսն է գնում Գազպրոմից։ Մնացածը նա ստանում է Ադրբեջանից։
Ի դեպ՝ Հայաստան եկող ռուսական գազի գնի 10 տոկոսը մնում է Վրաստանին, որպես տրանզիտի վճար։

Հ․Գ․ Իրանի մասին մոռացեք։ Իրանում գազ չկա, դա ձեզ ասել են չէ՞։ Մենք ՊԱՐՏԱԴԻՐ պետք է սպառենք 5000 կմ Յակուտիայից մղվող գազը, այլ ոչ թե 40 կմ Իրանից։
Թանկից էժանը չկա, հասկացեք։
Թողեք ռուսական շահերի պաշտպաններ՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը շարունակեն բոլորին հիմարի տեղ դնել»։

Այս թեմայով
am