Համավարակի դեմ պայքարը տապալված է, սա պետք է ունենա քաղաքական հետևանք և գնահատական. Վահան Բաբայան

ԱԺ-ից դուրս վիճակը պարզ է, պարզ չէ ԱԺ-ում իրենց ընդդիմադիր համարող պատգամավորների արածը, ո՞ւմ են սպասում և այլևս ո՞ւմ են պետք իրենց ելույթները և բոյկոտները, երբ երկիրը կառավարող անպատասխանատու դիլետանտները Հայաստանը հասցրին առողջապահական, շուտով նաև սոցիալական և տնտեսական կոլապսի իր բոլոր հետևանքներով: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Համավարակի դեմ պայքարը տապալված է,սա պետք է ունենա քաղաքական հետևանք և գնահատական

Երեք ամիս է կարանտինային վիճակ է,այսքան մարդ մահացավ ,բայց Արսեն Թորոսյանը դեռ բժիշկ է փնտրում:

Հարցրեք կառավարությանը, պարետին, այն ժամանակ, երբ մարդկանց ասում էիք մնա տանը և տուգանում տեղաշարժման թերթիկ չունենալու համար, բա դիմակ ինչո՞ւ չպահանջեցիք և թույլ չտվեցիք,որ մարդիկ աշխատեն:Հարցրեք ինչո՞ւ եք լռում:

Շատ մարդիկ աշխատանք ու բիզնես կորցրին ձեր անմեղսունակ փոփոխական որոշումների պատճառով:

Դուք, ի՞նչ է, իրոք մտածում եք, որ պատասխան չեք տալու ձեր փնթի, անպատասխանատու գործունեության համար:

Ավելին ասեմ, վիրուսի երկրորդ ալիք դեռ չի կարող լինել, քանի մենք պիկը չենք հաղթահարել և իջել զրոյական վիճակի, ի՞նչ երկրորդ ալիքից եք բարբաջում, գոնե պատկերացնո՞ւմ եք՝ ինչ եք խոսում:

ԱԺ-ից դուրս վիճակը պարզ է, պարզ չի ԱԺ-ում իրենց ընդդիմադիր համարող պատգամավորների արածը, ո՞ւմ են սպասում և այլևս ո՞ւմ են պետք իրենց ելույթները և բոյկոտները, երբ երկիրը կառավարող անպատասխանատու դիլետանտները Հայաստանը հասցրին առողջապահական, շուտով նաև սոցիալական և տնտեսական կոլապսի իր բոլոր հետևանքներով:

Բա լավ մոռացաք «պինցետն ու լանցետը», Միլանի ռեյսը, չեղարկվող ԱՅՈ-ի սուտի քարոզարշավը, բուկլետ բաժանելը, ո՞րը ասեմ, բա հարգելի ընդդիմադիր պատգամավորներ խոսեք բա ո՞ւր եք… կարո՞ղ ա ես էի մարզերում միտինգ անում, երբ ամբողջ աշխարհում արդեն պանդեմիա էր սահմանվել:

Այս թեմայով
am