«Իմ քայլի» երկու կին պատգամավորներ հղի են. նրանցից մեկը Լենա Նազարյանն է

«Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին։ Իրենց առաջնեկին են սպասում «Իմ քայլի» երկու պատգամավոր կանայք՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը եւ Սոնա Ղազարյանը։ Գրում է՝ «Հրապարակ» թերթը:

Առողջություն եւ թեթեւ ծննդաբերություն ենք մաղթում ապագա մայրիկներին։ Իսկ մի քանի օր առաջ ծնվել են Գագիկ Ծառուկյանի թոռները․ նրա աղջիկը զույգ դուստր է ունեցել։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի աղջիկն ամուսնացած է Սուքիասյանի որդու հետ։ Երկվորյակ աղջիկներին անվանակոչել են՝ մեկին՝ Խաչատուր Սուքիասյանի կնոջ, մյուսին՝ մոր անունով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am