Կորոնավիրուսի վարակի ամենամեծ օջախը Երևանն է․ իրավիճակն ավելի քան լուրջ է․ Փաշինյան (Տեսանյութ)

Կորոնավիրուսի վարակի ամենամեծ օջախը Երևանն է, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դրա աղբյուրներն ամենուր են՝ աշխատանքի վայրում, հասարակական տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բանկերում․․․ ամենուր», - ասաց նա։

Փաշինյանը կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները՝ ամենուր դիմակ կրել, ձեռքերն ախտահանել, սոցիալական հեռավորություն պահպանել։

«Իրավիճակն ավելի քան լուրջ է և գնալով լրջանում է։ Անտեղի եմ համարում շահարկումները, թե դիմակը թանկ է, որովհետև մենք ոչ մեկի չենք պարտադրում դիմակ գնել և ասել ենք, որ այն կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում», - ընդգծեց նա՝ հավելելով, որ դիմակներն արդյունավետ են, երբ դրանք կիրառվում են համատարած։

Այս թեմայով
am