Սահմանադրությունը հանրաքվեն հետաձգելու տարբերակ, մեխանիզմ չի ընձեռում. Ազգային ժողով է բերվում կեղծ օրակարգ. Շաքե Իսայան. Տեսանյութ

Սահմանադրությունը տարբերակ, մեխանիզմ չի ընձեռում հանրաքվեն հետաձգելու, դրա փոխարեն ԱԺ-ն կարող է 1-2 օրենքում փոփոխություն կատարել և կարգավորել հետաձգման հարցը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ անդրադառնալով Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծին, որով հնարավորություն կտրվի ԱԺ-ին հետաձգել սահամանդրական հանրաքվեն:

«Իշխանությունը հնչեցնում է այն թեզը, որը կարող են ժամը մեկ հանրաքվե իրականացնել. շատ լավ, մեր հակափաստարկն այն, որ եթե կարող եք, ապա մի հրաժարվեք ամենաժողովրդավար մեխանիզմից՝ հանրաքվեից և գնանք հետաձգման ճանապարհով, ոչ թե չեղարկելու, այն էլ այս՝ ոչ լեգիտիմ ճանապարհով»-ասաց նա:

Շաքե Իսայանի խոսքով ՝ իրենք ՍԴ-ում ճգնաժամ չեն տեսնում:

«Հատկապես, համավարակի պայմաններում բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունենք, առհասարակ սա համարում ենք կեղծ օրակարգ, առաջնային շատ ավելի լուրջ հարցեր կան: Այս 1,5 տարվա խորհրադարանում՝ իմ գործունեության ժամանկահատավածում, թե քանի անգամ, քանի օրենքի նախագծեր ենք ուղարկել, որոնք ուղիղ և ոչ ուղիղ տեսքով վերաբերում էին ՍԴ-ին»,-ասաց նա:

Շաքե Իսայանը նշեց, որ նախկինում առաջինն են ասել, որ հանրաքվեով կարելի է հարցը լուծել, հասականալ հանրային պահանջ կա, թե՝ ոչ, բայց հանրաքվեի մասին նախագծին ձեռնպահ էին քվեարկել, քանի որ նախագծում կային իրավական խնդիրներ:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում

Այս թեմայով
am