Հարրին ու Մեգանը ոստիկանություն են դիմել՝ իրենց տան վերևով թռչող անօդաչու սարքերի պատճառով

Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած արքայազն Հարրին և Մեգան Մարքլը բողոք են ներկայացրել Լոս Անջելեսի ոստիկանություն՝ նշելով, որ իրենց ընտանիքի անվտանգությունը սպառնալիքի տակ է: Մեգանն ու Հարրին, ովքեր այժմ ապրում են հոլիվուդյան պրոդյուսեր, դերասան ու սցենարիստ Թայլեր Փերրիի առանձնատանը, պատմել են, որ իրենց տան վերևով բազմաթիվ դրոններ են թռչում: Դրանք, զույգի խոսքերով, խախտում են իրենց անձնական կյանքի իրավունքը:

Ինչպես գրում է Daily Beast-ը, անօդաչու թռչող սարքերը, ըստ ամենայնի, բաց են թողնում պապարացիները, որոնք ցանկանում են ամեն քայլափոխի նկարահանել զույգին: Սակայն Հարրին ու Մեգանը կարծում են, որ անօդաչուներն օգտագործում են ահաբեկիչները: Մարքլի հասցեին սպառնալիքներ հնչել են դեռևս մինչ նրանց ամուսնությունը: Իսկ Հարրիին սպառնացել են այն բանի համար, որ նա ամուսնացել է խառնածին կնոջ հետ:

Այս թեմայով
am