«ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ». Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմնավորումներով խոսում ես ոլորտային բացթողումների, սխալների մասին, մամուլը (որոշները...) սկսում է դրանում պարտադիր այլ բաներ որոնել։ Այսինքն՝ զուտ սրտացավություն և գործին նվիրվածություն հնարավոր չէ, պարտադիր պետք է անձնական շահ ունենաս:

Վերջին 2 օրվա ընթացքում այդ թեմայով էնքան ենթադրություններ, ասեկոսեներ և նյութեր հայտնվեցին, որ նպատակահարմար գտա պարզաբանել դրանցից գոնե տեսականորեն քիչ թե շատ հնարավորները.

. ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո (0) ցանկություն ունեմ։ Երբեք դրան ուղղված ոչ մի քայլ չեմ արել և չեմ պատրաստվում անել։ Ավելին, երբ ժամանակին առաջարկվել է, ինքս հրաժարվել եմ։

. Ընտանիքիս ո՛չ մի անդամի, ո՛չ մի բարեկամի պետական որևէ կառույցում գործի տեղավորելու համար որևէ մեկին դիմած/խնդրած չկամ։ Եթե նման մարդ կա, թող հենց այս գրառման տակ նշի անունը։

Ավելին, պետական կառույցում աշխատող ոչ մի բարեկամ չունեմ:

Լևոն Ջուլֆալակյանի աշխատանքի մասով էլ (քաղաքապետարան) դժվար հայտնվի բանականությամբ օժտված գեթ մեկ մարդ, ով մտածի, որ նրա գործի անցնելու համար պետք է մարդկանց խնդրել...

. Չգիտեմ, թե էդ ինչ սև ցուցակ է, որտեղից է հայտնվել և ինչ սկզբունքով է կազմել «Հրապարակը», բայց կարծում եմ՝ վատ խումբ չի ձևավորվել, արժի առաջիկա ազատ օրերին էդքանովս գնանք, օրինակ, սուրճ խմելու, որ գոնե ինչ-որ հիմք առաջանա գրածի տակ:

Հ. Գ. Առաջարկում եմ, նշված հերյուրանքների փոխարեն զբաղվեք բարձրացրածս խնդիրների լուսաբանմամբ։ Եթե կարողանանք նույնիսկ դրանց մի մասը լուծել, կշահեն շատ-շատերը։ Չնայած՝ գրեթե վստահ եմ, նշածս թեմաները հեղինակած կայքերը դժվար թե նույնիսկ այս գրառումս տարածեն:

Առողջ ոչ աշխատանքային օրեր եմ ցանկանում բոլորիս»:

Այս թեմայով
am