Կորոնավիրուսի 6 դեպք հաստատվել է Վեդիի դատարանում, 3՝ Վճռաբեկում

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում կորոնավիրուսի 6 դեպք է հաստատվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։

«Այն աշխատակիցները, որոնց մոտ հաստատվել է, մեկուսացրել ենք եւ նրանց, եւ նրանց հետ շփված անձանց: Գրասենյակն աշխատում է»,- հայտնեց Փոլադյանը՝ նշելով, որ վարակակիրների շրջանում դատավորներ չկան, օգնականներ են քարտուղարներ են։

Վարակի 3 դեպք էլ հաստատվել է Վճռաբեկ դատարանում։ Կարեն Փոլադյանի խոսքով՝ այստեղ նույնպես մեկուսացրել են վարակակիրներին ու նրանց շփման շրջանակը։

ԲԴԽ-ում նույնպես կորոնավիրուսի դեպք են գրանցվել մաքրություն իրականացնող 2 կանանց  մոտ։ Կարեն Փոլադյանը նշեց, որ նրանք արդեն ապաքինվել են, հանավոր է՝ եւս մի քանի օրից վերադառնան աշխատանքի։

Նախօրեին հայտնել էինք, որ Վարչական դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Այս թեմայով
am