Մոսկվայում երկարաձգվեց կարանտինային ռեժիմը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրաման է ստորագրել մինչև հունիսի 14-ը կարանտինային ռեժիմի երկարաձգման մասին: Արգելվում են սպորային, հանրային, համերգային և այլ զանգվածային միջոցառումները:

Այսպիսով, Մոսկվայում առաջվա պես չեն աշխատի ռեստորանները, սրճարանները, բարերը, հանրային սննդի այյլ օբյեկտները, գեղեցկության սրահները: Այնուամենայնիվ, որոշակի թուլացումներ կլինեն, դրա փոխարեն կխստացվի դիմակների, ձեռնոցների պարտադրանքը:

Հավելենք, որ ընդհանուր առմամբ ՌԴ-ում կորոնավիրուսից մահացել է 3968 մարդ:

Այս թեմայով
am