Գուցե, ՔՈ-ում նոր սրճարանի հույս ունեն կամ ինչո՞ւ «մերժվածները» հիշեցին Ծառուկյանին

Գուցե, ՔՈ-ում նոր սրճարանի հույս ունեն կամ ինչո՞ւ «մերժվածները» հիշեցին Ծառուկյանին

Օրեր առաջ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարանդամներից մեկը Նիկոլ Փաշինյանի դեմ մի ծավալուն գրառում էր արել։ Անկեղծ ասեմ՝ ինձթվում է, որ հեղափոխությանը հաջորդող երկու տարիներին նման քննադատական հոդվածչեմ կարդացել, որովհետև ՔՈ-ական գործիչը Նիկոլին ուղղակիորեն մեղադրել էրկոռումպացված լինելու մեջ։ Հասկանո՞ւմ եք, չէ, նման մեղադրանք մեկ էլ ով է Նիկոլինառաջադրում ու ընդամենը երկու օրում հեղափոխական ամբողջ ակտիվը ՖԲ-ում պատերազմհայտարարեց ՔՈ կուսակցության այս անդամի՝ Գարեգին Միսկարյանի դեմ։

Ու դեռ կարգին ընդդիմադիր չդարձած այս գործիչը հանդես եկավ նոր գրառմամբ՝ այսանգամ «խմբագրված», Նիկոլին ուղղված «լայթ» քննադատությամբ, ոմանց կարծիքով«մեղայականով»՝ «իմ կռիվը Նիկոլի դեմ չի, այլ՝ Նիկոլի հետ։ Իմ կռիվն օլիգարխիայի դեմ է» ծեծված և «փուչիկային» տրաֆարետով։

Իբրև թե՝ Նիկոլին քննադատել եմ, որովհետև ես Նիկոլից նիլոկական եմ կամ իբրև թե Նիկոլինքննադատել եմ՝ նրան հեղափոխության «թշնամիներից» պաշտպանելու նպատակով։ Նմանգրառումները նույնիսկ վիրավորական են Նիկոլի համար, որովհետև տպավորություն էստեղծվում, որ մենք ոչ թե ուժեղ վարչապետ ունենք, այլ ունենք մեկը, որին հեղափոխությանհարթակի տարբեր մասերում ծվարած խմբակները փորձում են «սեփականաշնորհել»։

«Իմ կռիվը հեղափոխության նախապայմանը խախտած ու օլիգարխ Ծառուկյանին Ազգայինժողով տարած Նիկոլ Փաշինյանի հետ է»,- գրում է Միսկարյանը։

Ու հիմա տեսա՞ք, որ հենց Նիկոլի ու նրա շրջապատի «աճեցրած» կուսակցությունն է կասկածիտակ դնում 2018-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների օրինականությունը։Պարզ է, չէ՞, որ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին Նիկոլը խորհրդարան բերել չէր կարող ու չի կարելինման ձևով ծաղրել մեր հասարակությանը, նրա այն հատվածին, որն ազատընտրություններում իր քվեն տվել է Ծառուկյանի ԲՀԿ-ին։ Հա, ի դեպ, ես հասկանում եմ, թե ինչո՞ւէ ՔՈ-ի ղեկավարությունը ատում ժողովրդին, որովհետև նույն այդ ընտրություններում նրանք, չգիտես ինչու, հույսը դրել էին Նիկոլ Փաշինյանի չխոստացված աջակցության վրա ու ստացելէին զրոյից չտարբերվող ինչ-որ արդյունք։

Ի՞նչ «հեղափոխության նախապայմանի» մասին է խոսում Միսկարյանը, եթե՝ առանց ԲՀԿ-իգործուն աջակցության, հեղափոխությունը խաղաղ հաղթանակի շանս չէր ունենա, համենյանդեպս՝ ԱԺ-ում հիմնական ուժը, որը 2018-ի մայիսին նպաստել է Նիկոլ Փաշինյանի՝վարչապետի պաշտոնում ընտրվելուն, եղել է հենց ԲՀԿ-ն։ Սա ընդամենը փաստ է։

Հեղափոխության միակ իրական նախապայմանը եղել է հենց օրինական ընտրությունն, որիարդյունքներով ԲՀԿ-ն պահպանել է երկրի երկրորդ ուժի կարգավիճակը, իսկ ՔՈ-ն հայտնվել էլուսնացքում։ Ու այսօր հենց ՔՈ-ն է կասկածի տակ դնում հեղափոխության հաղթանակը՝փորձելով սրբագրել 2019-ի խորհրդրանական ընտրությունների արդյունքները։

Հա, չմոռանամ ասել, որ ՔՈ կուսակցությունը երբմեն «ակտիվանում» է, ինչի հետևանքը լինումէ Երևանում ուիշի սարքած սրճարաններին տիրանալը։ Օրինակ՝ այս կուսակցությանվերնախավին է պատկանում Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում գտնվողսրճարանը, որը մինչև անցած տարի այլ տեր ուներ։ Գուցե, ՔՈ-ում նոր սրճարանի հույս ունեն, մանավանդ, որ նրանց թովում է՝ այս երկրում մանդատներ ու սրճարաններ բաժանում է հենցՓաշինյանը։
Գրում է քաղաքագետ Գագիկ Սուրենյանցը

Այս թեմայով
am