«Երեկ ամբողջ Կասկադի ռեստորանները, սրճարանները փակվեցին». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ժամանակահատվածում հարյուրավոր հիմնարկ-ձեռնարկություններ են փակվել. «Հարյուրավոր քաղաքացիներ տուգանվել են, հարյուրավոր ավտոմեքենաների վարորդներ են տուգանվել և տարվել տուգանային հրապարակ: Այսօրվանից մենք ռեյդերի պրակտիկա ենք կիրառում: Այսօր, օրինակ, միայն մի վարչական շրջանում երկու ժամվա գործողության ընթացքում 35 տաքսի է ենթարկվել պատասխանատվության, տրանսպորտի տասնյակ միջոցների վարորդներ են ենթարկվել պատասխանատվության: Երեկ գործնականում ամբողջ Կասկադի ռեստորանները, սրճարանները փակվեցին: Այս առումով գնալու ենք խիստ միջոցների: Բոլորը պետք է հասկանան, որ պարետատան կանոնների խախտումը բերելու է պատասխանատվության»,- ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետը՝ հավելելով, որ այդ ամենի նպատակը ոչ թե պատժելն է, այլ նպաստելը, որ քաղաքացիական գիտակցությունը բարձրանա:

Այս թեմայով
am