«Դիմակ չկրելու համար պատգամավորի գործունեությունը չի կարող խոչընդոտվել». Էդմոն Մարուքյան

Ինչպես արդեն հատնել էինք, ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ նախազգուշացնելու, ապա դահլիճից դուրս է հրավիրելու այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում:

«ԱԺ-ում խոսելիս անհարմար է դիմակով խոսել ու կարծում եմ՝ դա չի կարող կանոնների խախտում համարվել»,- հակադարձել էր ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Բանավեճն այն մասին չէր՝ դիմակները պետք է դնե՞լ, թե՞ ոչ, բանավեճն այն մասին էր, որ դիմակ չկրելու համար պատգամավորը,  չի կարող նախազգուշացում ստանալ և Ազգային ժողովը չի կարող հեռացնել պատգամավորին 1 օրով, այնուհետև՝ 7 օրով: Մենք էստեղ ենք, որ թույլ չտանք խախտվի Սահմանադրությունը, օրենքը, և ես ասում եմ հետևյալը՝ այո՛, դիմակ կրելը պետք է... Ամեն ինչ ձախողելուց հետո հիմա հիշել են, որ պետք ա, նորմալ ա, բայց ասածս հետևյալն ա՝ Սահմանադրությունը և Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքն ասում են, որ Ազգային ժողովի գործունեությունը չի կարող խոչընդոտվել Արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամանակ ընդունված սահմանափակումներով: Դիմակ չկրելու համար պատգամավորի գործունեությունը չի կարող խոչընդոտվել: Սրա մասին էր բանավեճը»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պարզաբանեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Այս թեմայով
am