Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Այսօր՝ մայիսի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց:

Պատճառը՝ ինչպես նախօրեին Քոչարյանի փաստաբանական թիմն էր ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիուսի վարակ հայտնաբերվելն է:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ պաշտպանի բացակայության պայմաններում գործի քննությունը չի կարող շարունակվել, ուստի դատական նիստը հետաձգվում է: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 9-ին՝ ժամը 13:00-ին:

 

Այս թեմայով
am