Պուտինը հավանության է արժանացրել ԱՊՀ երկրների նոր պայմանգրի նախագիծը ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակահարմար է համարում ԱՊՀ երկրների պայմանագրի բարձրագույն մակարդակով ստորագրումը հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացման) դիմակայելու, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման մասին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնոկան պորտալում հրապարակված հրամանագրում:

«Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացման) դիմակայելու, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման մասին ԱՊՀ անդամ երկրների պայմանագրի ստորագրման վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում:   

Ավելի վաղ հաղորդվում էր, որ տվյալ նախագիծը նախապես քննարկվել է Համագործակցության մյուս անդամ երկրների հետ: Նոր փաստաթուղթը պետք է փոխարինի ներկա պահին գործող պայմանգրին, որն ընդունվել է 2007 թվականին:

Ինչպես նշվում է նոր պայմանագրի նախագծում, կողմերը պետք է համաձայնեցնեն իրենց գործունեությունը և միավորեն ջանքերը հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմակայելու հարցում 

Այս թեմայով
am