«Ռեալը» կվերադարձնի Մարտին Էդեգորին

Իսպանական «Ռեալ Սոսյեդադում» վարձակալությամբ հանդես եկող 21-ամյա նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը հաջորդ մրցաշրջանում կվերադառնա Մադրիդի «Ռեալ», հաղորդում է AS-ը։ Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է հնարավորություն տալ երիտասարդ ֆուտբոլիստին։

Էդեգորը 2015-ին է «Ստրյոմսգոդսետից» տեղափոխվել «Ռեալ», որի գլխավոր թիմում անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում։

2017-2018 թվականների մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես է եկել «Հերենվենում», հաջորդ մրցաշրջանում՝ «Վիտեսում», իսկ անցած ամռանը միացել է «Ռեալ Սոսյեդադին»։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Էդեգորը մասնակցել է 23 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Այս թեմայով
am