Ո՞նց կարող է դիմակի գինն անցնել 70 դրամը. Արարատ Միրզոյանը զարմացած է

Այս պահին բոլորի ուշադրության կենտրոնում դիմակների հարցն է։ Ես, անկեղծ ասած, ուզում եմ ինքս էլ կողմնորոշվել դիմակների գների պատմության մեջ և այսպես եմ մտածում՝ նույնիսկ եթե համաշխարհային համավարակի պայմաններումփոխադրումներն են սակավացել և ըստ այդմ գները թանկացել են/հումքը, աշխատուժը՝ թեև խիստ կասկածում եմ/, որևէ կերպ չեմ կարողանում հաշվարկել, թե ինչու պետք է այդքան կտրուկ թանկանա լայն սպառման այս դիմակը։ Այսօր Ազգային ժողովում ՏՄՊՊՀ ղեկավարին հարց ուղղեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Վառ երևակայություն է պետք ունենալ՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս է այս ոչ բժշկական հատուկ դիմակի գինը հասնում 200-220 դրամի։ Գուցե շատ սիրողական դատողություն եմ անում, բայց 50, 70 դրամից ավել դժվար է ոչ միայն սովորական քաղաքացու համար, անձամբ ինձ համար էլ դժվար է պատկերացնել՝ ո՞նց կարող է սովորական դիմակի գինը անցնել 70 դրամը»,- ասաց Արարատ Միրզոյանը։

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գրիգորյանը ասաց, որ Չինաստանից ներմուծված մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակի գինը դեկտեմբերին եղել է 13 դրամ, իսկ ապրիլ-մայիսին՝ 116 դրամ։ Նրա խոսքով՝ Հայաստանում արտադրվածի ինքնարժեքը հաշվելիս պետք է հաշվի առնել, որ ներկրված պարագաների գինը թանկացել է։ Իսկ խոշոր արտադրողները՝ Չինաստանն ու Ռուսաստանը, առիթից օգտվելով, սկսեցին ավելի մեծ շահույթ հետապնդել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս թեմայով
am