«Էդ չգիտե՞ք՝ ովքեր են դիմակներ ներկրողները»․ Նաիրա Զոհրաբյան

«Առավոտյան Կենտրոնում մտել եմ առնվազն 12 դեղատուն և որևէ տեղ 150-160 դրամով դիմակ չեմ տեսել, 210-220 դրամ են եղել։ Եթե հաշվի առնենք, որ ընտանիքի անդամները պետք է օրվա մեջ գոնե երկու անգամ փոխեն այն, ապա 4 հոգու հաշվով կազմում է ամիսը 20 հազար դրամ։ Սա Ձեզ չի ստիպո՞ւմ մի քիչ ավելի օպերատիվ լինել՝ քայլերում, գործողություններում»,- այս մասին ասաց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին:

«Էդ չգիտե՞ք՝ ովքեր են դիմակներ ներկրողները։ 20 դրամով էլ էին գերշահույթ ստանում, հիմա էլ՝ 220 դրամով սուպեր գերշահույթ»,- շարունակեց պատգամավորը։

Այս թեմայով
am