ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել․ լրատվական ծառայություն

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Այս մասին Tert.am-ին տեղեկացրին ԱԱԾ լրատվականից՝ անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, թե ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, մինչ այսօր չի ստորագրվել:

ԱԱԾ լրատվականից հայտնեցին, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

Այս թեմայով
am