Տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես. Բախում՝ Ազգային ժողովում. Ընդմիջում հայտարարվեց

Ազգային ժողովում ընթանում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Նիստի ընթացքում կրքերը մի պահ լարվեցին: Ամեն ինչ սկսվեց այն պահին, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթի ժամանակ իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ինչ-որ բան ասաց տեղից:

«Բայց Ձե՞զ ով ձայն տվեց, իյա»,-հայտարարեց Պետրոսյանը:

«Ես խնդրում եմ…»,-փորձեց կողմերին կարգի հրավիրել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Կողմերի միջև բանավեճը շարունակեց նաև դրանից հետո:

«Մի հատ խնդրում եմ Դուք Ձեր չափի մեջ մնացեք: Հանձնաժողովի նախագահ կա: Տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես»,-ասաց Պետրոսյանը՝ դիմելով Բաղդասարյանին:

«Ես Նիկոլայ Բաղդասարյանն եմ»,-ասաց իմքայլականը:

«Տո գիտեմ, որ դու Նիկոլայ Բաղդասարյանն ես, դրա համար եմ ասում»,-պատասխանեց Պետրոսյանը:

Հանձնաժողովի նախագահը ստիպված ընդմիջում հայտարարեց:

Մոտ 5 րոպե հետո նիստը վերսկսվեց

 

Այս թեմայով
am