«Ես չէի ցանկանա, որ ինչ-որ մարդիկ ձեռքեր տաքացնեն էս դեպքի վրա». Սյունիքի մարզպետը՝ Կապանում տեղի ունեցող բողոքի ցույցի մասին

«Ես չէի ցանկանա, որ ինչ-որ մարդիկ ձեռքեր տաքացնեն էս դեպքի վրա». Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ Կապանում տեղի ունեցող բողոքի ցույցի մասին։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մարզպետն անհասկանալի է որակել պնդումները, թե տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ լարված իրավիճակ է Կապանում, որտեղ բողոքի ակցիա է անցկացվում ոստիկանության բաժանմունքի դիմաց: Մեծաթիվ քաջարանցիներ, որոնց թվում կան նաև կանայք, պահանջում են ազատ արձակել բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։

 

Այս թեմայով
am