Հայաստանում այս պահին կա 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ, ազատ է կորոնավիրուսի բուժման համար ընդամենը 32 ռեանիմացիոն մահճակալ

Կորոնավիրուսով վարակված անձանց բուժման նպատակով առկա ռեանիմացիոն մահճակալներից այս պահին զբաղված է 154-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 5 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 6661 է, մահացածների թիվը՝ 82:

Ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների՝ մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3064, փաստացի բուժվողներինը՝ 3483: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 50397 քաղաքացի:

Կորոնավիրուսով վարակված ևս 1 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով. մայիսի 24-ի դրությամբ գրանցված նման դեպքերի թիվը 33 է:

Այս թեմայով
am