Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 70 մարդ է մահացել

Իսպանիայում «Քովիդ-19» կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 70-ով:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, 8-րդ օրն անընդմեջ պիրենեյան երկրում արձանագրվող մահվան դեպքերը 24 ժամում չեն գերազանցում 100-ը:

Ընդհանուր առմամբ, մահացության ցուցանիշն Իսպանիայում հասել է 28 752-ի: Վերջին մեկ օրում ՊՇՌ մեթոդով իրականացված թեստերի արդյունքում վարակման 246 նոր դեպք է գրանցվել, համաճարակի բռնկման պահից՝ 235 772 դեպք:

Համաճարակի բռնկման պահից ի վեր Իսպանիայում ավելի քան 5.5 մլն թեստ է իրականացվել: Ներկա պահին երկիրը ողջ աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում կորոնավիրուսից մահացածների ցուցանիշով՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից հետո և հինգերերդը վարակվածների ցուցանիշով՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից հետո

Այս թեմայով
am