Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում ավելացել է ավելի քան 101 000-ով

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մեկ օրում ավելացել է ավելի քան 101 000-ով՝ գերազանցելով 5.2 մլն-ը: Մինչդեռ մահվան ելքով դեպքերն ավելացել են ավելի քան 4200-ով՝ գերազանցելով 337 000-ը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին կիրակի հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Մայիսի 24-ի 12:00-ի դրությամբ՝ աշխարհում 5 204 508 վարակվածներ են գրանցված եղել, որոնցից 337 687-ը՝ մահվան ելքով: ԱՀԿ-ի վիճակագրական տվյալները հիմնվում են միայն պաշտոնական տեղեկությունների վրա, որոնք տրամադրում են երկրները:

Հյուսիսային և Հարավային Ամերիկայի տարածաշրջանն առաջին տեղն է զբաղեցնում վարակվածների թվով (2 338 124): Մեկ օրում այս ցուցանիշն ավելացել է 55 636-ով: Մահացածների թիվը տարածաշրջանում ավելացել է 1932-ով՝ հասնելով 138 116-ի:

Եվրոպայում կորոնավիրուսով վարակման 2 006 984 դեպք է արձանագրվել, որոնցից 173 886-ը՝ մահվան ելքով: Վերջին մեկ օրում այդ ցուցանիշն ավելացել է 19 327-ով, մահացածներինը՝ 928-ով:

Այս թեմայով
am